News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առեւանգելու դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին,  «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապ-օգնության խումբը կենտրոն է տեղափոխել 15-ամյա Խաչատրյանին՝ կապկպված վիճակում։

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում՝ անչափահասը հաղորդում է ներկայացրել, որ  2014թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Զավարյան փողոցում 4 տղամարդ բռնության գործադրմամբ  իրեն նստեցրել են  մի ավտոմեքենա եւ տեղափոխել անհայտ ավտոտնակ, որտեղ կապել են ոտքերը, ձեռքերը, աչքերը եւ բերանը։  Ապա՝ իր եւ իր հոր հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ  եւ սպանության սպառնալիքներ՝  նույն ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 47 շենքի հարակից տարածք եւ փախուստի դիմել:  

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական՝ գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ