News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այա Կուպերը, որը քվեարկել էր ԱՄՆ-ի նախագահի հարեւանությամբ, հայտնել է, որ «շփոթված եւ ցնցված էր» իր փեսացուի կատակից, որը նախագահին խնդրել էր  «ձեռք չտալ իր ընկերուհուն»:  Այս մասին հայտնում է CNN-ը:

Աղբյուրը հստակեցնում է, որ Իլինոյս նահանգի ընտրությունների ժամանակ Օբաման քվեատուփի առաջ կանգնած է եղել Այա Կուպեր անվամբ կնոջ կողքին, որի փեսացուն՝ Մայք Ջոնսը, նախագահին խնդրել է ձեռք չտալ իր ընկերուհուն, ինչին Օբաման հակադարձել է. «Ես իրականում չէի էլ պատրաստվում դա անել»:

Զավեշտալի միջադեպից հետո զույգը հայտնել է Օբամային իրենց հարսանիքին հրավիրելու ցանկության մասին: «Ես ցանկանում եմ հանդիպել Միշելի հետ»,- ասել է Կուպերը: «Հուսով եմ՝ նա ոչ մի վատ բան չի մտածել իմ մասին, իրոք ցանկանում եմ հանդիպել նրա հետ»:

Ընտրություններից հետո Կուպերը ներողություն է խնդրել ընկերոջ փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ