News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


 

ԱԺ-ում թեժ բանավեճ է ծավալվել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի միջեւ։

«Անունը դրել եք սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին փաթեթ, ինչի մասին ասես էստեղ մտցրել եք: Այս փաթեթի 90 տոկոսը ոչ մի առնչություն չունի սահմանամերձ գյուղերի հետ:

Մենք տեսել ենք ձեր տված հարկային արտոնությունը: Երբ «Շրջանառության հարկի մասին» օրենքով տոկոսադրույքն իբր իջեցնում էիք: Էդ մարդիկ ելան փողոց ասացին. «Ախպեր, չենք ուզում ձեր հարկային արտոնությունը, թողեք հանգիստ աշխատենք»: Հիմա այս օրենքով ցույցերի եք հանում սահմանամերձ գյուղերի փոքր օբյեկտների աշխատողներին:

Եթե մարդկանց արտոնություն եք տալիս, հետո էդ մարդիկ ցույց են անում, դա նրանից է, որ մի փոքր արտոնություն եք տալիս, տասնապատիկ քթներից հանում եք»,-իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց. «Եթե տատիկ-պապիկների մասին էդքան մտածող լինեիք, 25 տարի չէիք թալանի իրենց՝ միլիոնատերեր դառնայիք։

Հիմա էդ տատիկ պապիկները 100 հազար դրամով նիսյաներ ունեն խանութներում, փողը տվեք թող փակեն իրենց պարտքերը, ոչ թե ձեր բիզնեսները տարեք սահմանամերձի անունով ձեր միլիարդները կրկնապատկեք»։

«Սահմանամերձ գոտում ինչքան օբյեկտ ունեմ՝ քեզ եմ տալիս, հանգստացի»,- հակադարձել է Վարդան Այվազյանը։

Խոսակցությանը տեղից փորձել է միջամտել նաեւ Զարուհի Փոստանջյանը, ինչին  Վարդան Այվազյանը արձագանքել է. «Էս դո՞ւ ինչի անհանգստացար»։

Նիկոլ Փաշինյանի պատասխանին, թե՝ «Լավ արեց», Այվազյանը կրկին «դու»-ով ասաց. «Լավ չի կարա անի: Դու չես կարա լավ անես, ուր մնաց քո կողքի նստածը: Դու ես այ տղա, դու»: Սա հունից հանեց Փաշինյանին, որը շատ բարկացած տոնով նետեց. «Դու»-ն դու ես, այ տղա ու քո շեֆերը»:

Սրան էլ Այվազյանը արձագանքեց. «Դու շատ պստիկ ես, որ իմ շեֆերին հասնես»:

«Պատգամավորներ հանգստացեք, սա Ազգային ժողով ա, շուկա չի»,- փոձել է իրավիճակը լիցքաթափել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Տպել
Ամենաշատ