News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը հերքում է տեղեկությունները, թե  «Նախախորհրդարանի» անդամ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանին թողել են փողոցում՝ անօգնական վիճակում:  NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ Ենիգոմշյանի վարորդ Վահրամ Գաբրիելյանը որոնվում էր, քանի որ  հոկտեմբերի 19-ին Շահումյան գյուղում մի մեքենայի վրա անձրեւաջուր ցայելու կապակցությամբ մեկ այլ մեքենայի վարորդ վիճաբանություն է բացում: Ոստիկանության սերժանտը զեկուցում է, թե իրեն հայհոյել եւ հարվածել է այդ մեքենայի վարորդը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու համար: Մեքենայի եւ նրա վարորդին հայտնաբերում են երեկոյան Երեւանում: ՎահրամԳաբրիելյանին եւ նրա մեքենան տեղափոխում են ոստիկանություն, իսկ նրա ուղեւոր Ալեք Ենիգոմշյանին ոստիկանը ուղեկցում է մայթ եւ օգնություն առաջարկում: Ոստւիկանությունը ներկայացնում է տարածքի տեսագրող սարքի տեսաձայնագրությունը: Ոստիկանը պատմում է, թե տաքսի մեքենա է կանգնեցրել, որպեսզի նրան տեղափոխի իր ցանկացած վայրը, սակայն Ենիգոմշյանը հրաժարվել է: Այնուհետեւ օգնել է, որպեսզի Ալեք Ենիգոմշյանը հեռախոսով բացատրի իր ընկերներին, թե որտեղ է գտնվում նա:

Ոստիկանը պատմում է, որ տեսնելով, որ քաղաքացին հրաժարվում է իր օգնությունից, հեռացել է եւ հեռվից հետեւել, թե երբ կգան նրա ետեւից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ Վահրամ Գաբրիելյանը նշել է, թե սերժանտին չի հայհոյել, այլ մեկ անգամ ձեռքով հարվածել է: Իսկ Ալեք Ենիգոմշյանը հրաժարվել է բացատրություն տալ ծառայողական քննության շրջանակներում, նա մտադիր է ցուցմունք տալ տվյալ գործի շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Տպել
Ամենաշատ