News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ եկեղեցու կյանքի կանոնակարգման մասին հանրությանը լավագույնս չիրազեկելը  հայ եկեղեցու եւ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին քննադատությունների պատճառ է դառնում:

Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը` նշելով, որ այդ քննադատությունները որոշակի խռովություններ եւ տարըմբռնում են առաջացնում ինչպես ներեկեղեցական, այնպես էլ` Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։

 «Հայ եկեղեցու համար իր կանոնադրությունը կարեւոր խնդիրներից եւ հրամայականներից մեկն է մշտապես եղել, սակայն ժամանակները թույլատու չեն եղել, որպեսզի եկեղեցին կարողանա ի վերջո  ձեռնամուխ լինել կանոնադրության կազմությանը եւ մշակմանը: Այսօր հայ եկեղեցու կողմից կանոնագրքի ստեղծման աշխատանք է իրականացվում, եւ հասարակությունը պետք է այդ ամենին իրազեկ լինի: Որովհետեւ հասկանում ենք` ինչ-որ հարցերում թերացել ենք, մեր հարությանը լավագույնս չենք իրազեկել տարվող աշխատանքների մասին»,- ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նրա խոսքով` հայ եկեղեցու կանոնագրքի ստեղծումը ձեռնարկվեց սկսած Վազգեն Ա Վեհափառի շրջանում` կազմելով նախաշավիղը, որը կանոնադրության նախատիպն էր:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս շրջանում ի վերջո ձեւավորվեցին այն վերջնական հանձնախմբերը, որոնք սկսեցին իրականացնել այդ աշխատանքները:

«Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին, որը ազգային ամենահին կառույցն է ազգային եկեղեցական կյանքում, չուներ կանոնադրություն եւ մինչ այժմ առաջնորդվում էր «Կանոնագիրք Հայոց»-ով եւ  առկա դատաստանգրքերով, երբեմն էլ` ազգային սահմանադրություններով»,- ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նա նշեց, որ 2009 թ. թեմական ժողովը, որը հետագայում վերաձեւակերպել եւ անվանափոխվել է` դառնալով եկեղեցական ներկայացուցչական ժողով, որդեգրել է թեմական ուղենիշային կանոնադրությունը, որը ընդհանուր եկեղեցական սահմանադրության մասերից մեկն է, որտեղ կան որոշակի հոդվածներ, որոնք վերաբերում են բոլոր թեմերի գործունեությանը, կազմությանը, լիազորությանը եւ իրավասություններին, թե ինչպես են ընտրվում թեմակալ առաջնորդները, հովիվներ նշանակում, ծուխեր, թեմեր կազմվում եւ լուծարվում: Կանոնադրությունը ունի պարտադիր կետեր, եւ ունի կետեր, որոնք կարող են ձեւափոխվել տարբեր երկրների օրենսդրությունների եւ տարբեր իրավիճակների համեմատ:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով` այժմ աշխատանքներ են տարվում վերջնական տեսքի բերելու նաեւ գերագույն հոգեւոր խորհրդին վերաբերող հատվածը`աստիճանաբար կազմելով բոլոր անհրաժեշտ կանոնադրությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ