News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ 2014-19 թվականների համար, Ժան Կլոդ Յունկերի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ որոշման օգտին քվեարկել են 699 պատգամավորներից 423-ը: Դեմ են եղել 209-ը, ձեռնպահ՝ 67-ը: Նոր Եվրահանձնաժողովը կարող է իր աշխատանքներն սկսել նոյեմբերի 1-ից:

«Հաջորդ հանձնաժողովը շատ քաղաքական կլինի իր բնույթով: Եվրահանձնակատարների շարքում են ինչպես նախկին, այնպես էլ գործող վարչապետներ ու նախարարներ, նաեւ նախկին եվրապատգամավորներ»,-ասել է Յունկերը:

Ըստ աղբյուրի, յունկերը կձգտի վերադարձնել ԵՄ-ի վարկային բարձր վարկանիշը: «Ուզում եմ, որ ԵՄ-ն վերադարձնի իր բարձր վարկանիշը, բայց ավելի շատ ուզում եմ, որ ԵՄ-ն ունենա սոցիալական եռակի A, որը նույնքան կարեւոր է, որքան տնտեսական եռակի A-ն»,-ընդգծել է Եվրահանձնաժողովի նոր նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ