News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի նոր նախագահ Ջոկո Վիդոդոն խնդրել է իրեն դիմել Ջոկովի մականունով, որով կահույքի գնորդ մի ֆրանսիացի էր նրան կոչել, հայտնում է Associated Press-ը:

Հոկտեմբերի 19-ին երդում տված Վիդոդոն շատերին հայտնի է Ջոկովի մականունով, որը նրա անվան եւ ազգանվան կրճատ տարբերակն է:

Պատասխանելով լրագրողների  հարցին, թե ինչպես դիմեն իրեն, նախագահն ասել է. «Անհարմար է Ջոկո ասելը, եւ պարոն Վիդոդո կամ նախագահ Վիդոդո էլ տարօրինակ է հնչում»: Նա հավելել է, որ պաշտոնական դիմելաձեւին հակված լրագրողները կարող են իրեն անվանել «նախագահ Ջոկովի»:

Տեղի մամուլը պարզել է, որ նախագահը Ջոկովի մականունն ստացել է դեռ 2005թ., երբ զբաղվել է  կահույքի առեւտրով: Մականունն իրեն տվել է ազգությամբ ֆրանսիացի մի գնորդ: 

Աղբյուրը նշում է, որ  երկրի նախկին  նախագահ Սուսիլո Բամբանգու Յոդոյոնոյին էլ Ինդոնեզիայում դիմում էին կրճատ՝ SBY (Susilo Bambang Yudhoyono) տարբերակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ