News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման քննարկվել են օրակարգային հարցեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ նիստը նախագահել է Գագիկ Ծառուկյանը, քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ հարցեր, որոնք կապված են առաջիկա համապետական հանրահավաքի հետ: Գագիկ Ծառուկյանը պատգամավորների հետ հանդիպմանը վերահաստատել է, որ հոկտեմբերի 24-ին ծրագրային ելույթ է ունենալու:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նաեւ ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այսօր նա նաեւ պետք է հանդիպի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այնուհետեւ նախատեսվում է եռյակի լիդերների հանդիպումը:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդը բոլոր պատգամավորների հանձնարարել է ներկա լինել հոկտեմբերի 24-ի հանրահավաքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ