News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, եւ երկկոմ հարաբերությունները ներառում են մի շարք ոլորտներ, ինստիտուտցիոնալ կառույցների միջեւ պարբերաբար հանդիպումներ են անցկացվում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հարցին՝ ինչպե՞ս է նախարարը գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

Ինչ վերաբերում է շրջանառվող կարծիքին, որ 2013թ. սեպտեմբերից Հայաստան - ԵՄ հարաբերություններում հետընթաց է արձանագրվել, ապա Նալբանդյանը նշեց, որ 2014թ. հունվարից ուժի մեջ է մտել մուտքի արտոնագրի ռեժիմի հեշտացման հետ կապված համաձայնությունը: 2014թ. մարտից ուժի մեջ է մտել ԵՄ-ի գործակալությունների տարբեր ծրագրերում եւ աշխատանքներում Հայաստանի մասնակցության մասին արձանագրությունը: «Մոտ ժամանակներս ԵՄ-ի նոր ղեկավարության հետ մենք կշարունակենք համագործակցությունը՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր հարաբերությունների նոր հիմք ձեւավորելու նպատակով: Նոյեմբերի սկզբին էկոնոմիկայի նախարարը Բրյուսելում կքննարկի առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները, երկրորդ կեսում տեղի կունենա Առեւտրային հարցերով հանձնաժողովի նիստը», - նշեց Նալբանդյանը:

Ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որպեսզի Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեն Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը, արտաքին քաղաքական գերատեչության ղեկավարը հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է համագործակցել բոլոր ձեւաչափերում եւ ոլորտներում, եթե դրանք չեն հակասում այլ ինտեգրացիոն գործընթացներում ստանձնած պարտավորություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ