News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր փոխվարչապետի հարցը դեռեւս չի քննարկվում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ կառավարությունում ոչ մի նման հարց չի քննարկվել:

Հավանական թեկնածուներ տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի մասին լրագրողներին հարցին Աբրահամյանը պատասխանեց. «Պարզվում է, դո՞ւք եք որոշում: Իսկ եթե լուրջ, ապա մենք նման հարցեր դեռ չենք քննարկել: Ապագայում անպայման կդիտարկենք այս հարցը», - հայտարարեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը կառավարության նիստին հայտարարել էր իր հրաժարականի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ