News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանափոխության համար հիմքեր չկան: Այդ մասին լրագրողներին հոկտեմբերի 22-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել է, որ ոչ իշխանական ուժերի առաջ քաշած «12+1» պահանջների կետին Կառավարությունը գրավոր պատասխան է տվել:

«Մենք ակտիվ աշխատում ենք եւ պետք է ավելի ակտիվ ու արդյունավետ աշխատենք: Եվ ես հիմքեր չեմ տեսնում կառավարման ճգնաժամի վերաբերյալ պնդումների համար: Ընդհակառակը, տեսնում եմ համատեղ աշխատանքում հարցերի լուծում: Ես կոչ եմ արել այդ մասին բոլոր խորհրդարանական խմբակցություններին: Եթե նրանց նպատակը ներքին ու արտաքին խնդիրների լուծումն է, ապա հարկավոր է դրանք համատեղ լուծել»,- հայտարարել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ