News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական քարոզիչները սոցիալական ցանցերում արշավ են սկսել՝ ի պաշտպանություն Արցախում ձերբակալված դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների:

Ըստ haqqin.az-ի, Facebook սոցիալական ցանցում «Փրկենք ադրբեջանական գերիներին» խումբ է ստեղծվել: Նման ակցիա է սկսվել նաեւ Twitter-ում: Արշավի մասնակիցները հինգ լեզուներով (ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ հայերեն) իրենց գրառումները նշում են հետեւյալ թեգերով.

 #GirovlarimiziAzadEt

 #SaveAzeHostages

#SauverLesOtagesAze

#CпасемAzeЗаложников

#Փրկենքադրգերիներին

Հիշեցնենք, որ խոսքն ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի մասին է: Արցախի Հանրապետության ոստիկանության տվյալների համաձայն, Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովը (ծնվ. 1960թ.), ինչպես նաեւ խմբի ոչնչացված երրորդ անդամ Հասան Հասանովը, իրենց մոտ ունենալով զենք ու զինամթերք, 2014 թվականի հունիսի 29-ին ապօրինի կերպով հատել են ԼՂՀ պետական սահմանը եւ ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք՝ նպատակ ունենալով հետախուզական գործունեություն իրականացնել:

Նշված անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ են հավաքել եւ լրտեսական գործունեություն ծավալել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել են ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Մեխակի Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է հուլիսի 15-ին, Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների անտառների սահմանին:

Բացի այդ, հուլիսի 11-ի երեկոյան Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում ազգային ատելության հողի վրա հրազենային կրակոցով սպանել է Երեւանի բնակիչ Սարգիս Սամվելի Աբրահամյանին (ծնվ. 1971թ.), իսկ Հայաստանի Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Արշավիրի Դավթյանին հրազենային վնասվածք է հասցրել: Նշված անձը կալանավորվելու ընթացքում զինված դիմադրություն է ցուցաբերել եւ վնասազերծվել է: Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը ձերբակալված են: Երկուսին էլ մեղադրանքներ են առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ