News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել Երեւանում նախանշված «Եվրանեսթ»-ի լիագումար նիստին: Այս մասին Trend գործակալությանը հայտարարել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը:

Ավանդույթի համաձայն, ադրբեջանցի խորհրդարանականը նիստին մասնակցությունից հրաժարվելը պայմանավորել է ղարաբաղյան չլուծված հակամարտությամբ: Միաժամանակ, ադրբեջանական կողմը բողոք է հայտնել Հայաստանի համանախագահության դեմ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 22-ի նիստի ժամանակ հայտարարեց, որ «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստն անցկացվելու է Երեւանում, 2015 թվականի մարտի 16-20-ը: Նա նշեց, որ մեր երկրի խորհրդարանը դեռեւս 2013 թվականին առաջարկել էր «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը 2014թ. Հայաստանում անցկացնել: Սակայն, նրա խոսքով, Հայաստանի առաջարկը հետաձգվել է մինչեւ 2015 թվականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ