News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ադամ անունով սեւ լաբրադորը տարօրինակ հիվանդությամբ է տառապում. նա մարդկանցից ալերգիա ունի: Շունը մի քանի ամիս շարունակ տանջվել է մազաթափությունից եւ մաշկայն բորբոքումից: Ի վերջո, շան մորթին ամբողջությամբ թափվել է, եւ կենդանին պատվել է վերքերով: Այս մասին գրում է FedPost-ը:

Ադամին գտած Ռոբին Գերմանը որոշել է փրկել շանը, բայց ո՛չ նա, ո՛չ անասնաբույժները չեն կարողացել բացատրել տարօրինակ ախտանշանները: Արյան անալիզը բացահայտել է ցնցող ճշմարտությունը. Ադամը մարդկանցից ալերգիա ունի, մասնավորապես՝ մարդկային թեփից:

Երկարատեւ փնտրտուքներից հետո Ռոբինը գտել է բժշկի, ով համաձայնել է իմունաթերապիա կիրառել. բուժման տեսակ, որի դեպքում օգտագործվում են ալերգենի սպիտակուցները, որպեսզի իմունային համակարդը կարողանա հաղթահարել այն: Կինը նշել է, որ շիճուկն արդեն պատրաստ է եւ այս շաբաթ արդեն բուժումը կսկսվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ