News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը շարունակում է Իրան-Հայաստան երկաթուղու համար ներդրումներ փնտրել: Այս մասին հոկտեմբերի 22-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով Իրան կատարած իր այցը: Նա հիշեցրեց, որ «Расиа ФЗЭ» ներդրումային ընկերությունն արդեն հետաքրքրվել է նախագծով եւ հիմա ֆինանսավորում է փնտրում:

«Ինչպես գիտեք, այդ ծրագիրը շատ կարեւոր է մեր երկրի համար: Իրանի ղեկավարությունը պատրաստ է համագործակցել, եւ երբ ծրագրի համար ֆինանսավորում գտնենք, կօգնի մեզ իրականացնել այն»,- հայտարարեց վարչապետը:

Նախնական տեղեկություններով, երկաթուղու շինարարությունը գնահատվում է 3.2 մլրդ դոլար, որի 60%-ը պատրաստ է ներդնել «Расиа ФЗЭ» ընկերությունը: Ակնկալվում է, որ երկաթուղու կառուցումը մինչեւ 6 տարի կտեւի: Փետրվարին կառավարությանը ներկայացրած փաստաթղթի համաձայն, շինարարությունը հնարավոր է սկսել 2016 թվականին եւ ավարտել 2022-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ