News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսել էր, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կկազմի 1.5 տոկոս: Սակայն այդ հաշվարկները հնացել են:
 
Խնդիրն այն է, որ մաքսատուրքերի ժամանակավոր արտոնություններով ապրանքների ցանկը էական փոփոխությունների է ենթարկվել:
 ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ, նոր հաշվարներով, ԵՏՄ-ին անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կարող է հասնել տարեկան մինչեւ 3 տոկոսի:

Այսինքն, եթե տարեկան Հայաստանում արձանագրվում է միջինը 4 տոկոս գնաճ, ապա ԵՏՄ-ին անդամակցելու հետեւանքով կարող ենք ունենալ մինչեւ 7 տոկոս գնաճ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ