News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 22-ի երեկոյան 23-ամյա ամերիկացին թռել է Սպիտակ տան ցանկապատից, սակայն ենթարկվել է ծառայողական շների հարձակմանը, իսկ այնուհետեւ` ձերբակալվել, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ Գաղտնի ծառայության մամուլի քարտուղարին: 

«Շները բռնել են նրան», - նշում է աղբյուրը: Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են շները Սպիտակ տան հյուսիսային հատվածում շրջապատել մի մարդու: Տղամարդը հարվածել է իր վրա հարձակված շներից մեկին, այնուհետեւ  նրան բռնել են անվտանգության ծառայության աշխատակիցները եւ կալանավորել:
Իրավախախտը 23-ամյա Դոմինիկ Ադեսայնան է եղել` Մերիլենդ նահանգից: Տղամարդը զինված չի եղել:

Գործակալությունը հիշեցնում է, որ նման միջադեպ տեղի էր ունեցել նաեւ մեկ ամիս առաջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ