News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նավթի արդյունահանման ԱՄՆ-ի կիրառած նոր մեթոդը վայրենություն է, որը ոչնչացնում է Երկիր մոլորակը, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որն այդ մասին հայտարարել էր Վենեսուելայի կառավարության դաշնային խորհրդի նիստում։

ԱՄՆ-ն, ըստ նախագահի, օրական շուրջ 9,5 մլն բարել նավթ է արտահանում՝ վերահսկողության տակ պահելու համար այն էներգիան, որն անդառնալի կաղտոտի մթնոլորտը։ : «Վենեսուելան դատապարտում է նավթի արդյունահանման վայրենի այս մեթոդը, որն օգտագործում են այդ բարբարոսները` թերթաքարային նավթ եւ գազ արդյունահանելու համար», - Մադուրոյի հայտարարությունն  է մեջբերում աղբյուրը:

Նա նաեւ նշել է, որ «ԱՄՆ-ն ողողել է շուկան», այդ պատճառով էլ նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամները արտակարգ նիստում կքննարկեն տվյալ իրավիճակը եւ համապատասխան միջոցներ կձեռնարկեն` շուկան կարգավորելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ