News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի քննիչները Վնուկովոյի օդանավակայանի չորս աշխատակցի են ձերբակալել Total ընկերության նախագահի օդանավի վթարի գործով, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:

Աղբյուրը հստակեցնում է, որ քննիչները ձերբակալել են օդանավակայանի առաջատար ինժեներ Վլադիմիր Լեդենեւին, թռիչքների ղեկավար Ռոման Դունաեւին, նաեւ՝ ավիավթարի պահին օդային շարժումները կառավարած կարգավարին:

«Քննության վարկածով՝ նշված անձինք թռիչքների անվտանգության կանոնները չեն պահպանել, ինչն էլ հանգեցրել է ողբերգության: Ձերբակալվածներին հարցաքննել են որպես կասկածյալներ», - Մարկինի խոսքերն է մեջբերում Մարկինը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին Վնուկովոյում ընկել էր թեթեւ մարդատար օդանավ, որում գտնվում էր Total նավթային ընկերության նախագահ Քրիստոֆ դը Մարժերին: Ընկերության նախագահն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ