News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղազախստանի խորհրդարանը հոկտեմբերի 23-ին վավերացրել է 21-րդ դարում Ռուսաստանի հետ բարիդրացիության եւ դաշնակցության մասին պայմանագիրը, հայտնում է «Ղազախստանի նորություններ» գործակալությունը:

Պայմանագրի նպատակը ռուս-ղազախական գործընկերության հետագա ամրապնդումն է քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային եւ այլ ոլորտներում:

«Կողմերը զարգացնում են փոխգործակցույթունը՝ որպես իրավահավասար եւ ինքնիշխան պետություններ՝ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ համակողմանի համագործակցության հիմքով: Ըստ պայմանագրի՝ կողմերը չեն անդամակցի դաշինքների կամ միությունների, որոնք ուղղված են նրանցից մեկի դեմ», - ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաեւ, որ կողմերը նպաստում են Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հետագա ամրապնդմանը՝ Եվրասիական ինտեգրացիան իրավահավասարության, կամավորության եւ փոխշահավետության հիմքով խորացնելու նպատակով՝ առանց վնասելու քաղաքական ինքնիշխանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ