News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը հերքում է մամուլի տեղեկություններն այն մասին, թե նախարարը խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքին 3000-ից ավելի մարզիկների եւ ծնողների է ստիպողաբար տարել Ազատության հրապարակ:

«Լուրը համարում եմ ստահոդ, ենթադրությունների մակարդակի եւ նման լուրեր չեմ ցանկանում մեկնաբանել: Նախարարն այս պահին աշխատում է իր բնականոն հունով»,- NEWS.am-ին ասաց Աստղիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը մասնավորապես գրել էր. «Սպորտի նախարարության ենթակա բոլոր 23 մարզադպրոցներից, որոնք սնվում են պետբյուջեից, 3 հազարից ավելի մարզիկների, նրանց ծնողներին, մարզիչների պարտադրաբար տարել են Ազատության հրապարակ՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու համար: Մեր տեղեկություններով՝ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը նույն ծրագիրն իրականացնելու է նաեւ հոկտեմբերի 24-ին: Սերժ Սարգսյանը շուտով պաշտոնանկ է անելու սպորտի նախարար Գ. Ղազարյանին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ