News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում տարրական դասարանների ուսուցչուհուն արգելել են դասը վարել՝ մարմնի դաջվածքների պատճառով, հայտնում է Lenta.ru-ն:

Ուսուցչուհուն, նշում է աղբյուրը, ուղարկել են տուն եւ խնդրել դաջվածքները քողարկել պլաստիրով կամ վիակապով:

Դպրոցի ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ ուսուցչուհուն դաս վարելը չեն արգելել, այլ հարգալից խնդրել են ծածկել դաջվածքները:

Դրանից հետո 26-ամյա ուսուցչուհին երկարաթեւ հագուստ է կրում, որի տակից չեն երեւում ձեռքերի դաջվածքները: Դպրոցը, սակայն, դժգոհում է նաեւ պարանոցի եւ մատների դաջվածքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ