News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը լքեց իր պաշտոնը: Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում:

Նիստում տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել է, թե Ղազարյանն այլ աշխատանքի է տեղափոխվում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ղազարյանին եւ նրան հաջողություններ է մաղթել: «Այժմ նա դահլիճում չէ, բայց կարծում եմ՝ լսում է մեզ: Նրան հաջողություններ մաղթենք»,- ասել է Աբրահամյանը:

Էդգար Ղազարյանը մարզպետի պաշտոնը զբաղեցրել էր 2012թ. հունիսին, երբ ԲՀԿ-ն դուրս էր եկել կոալիցիայից եւ զրկվել պաշտոնների քվոտայից (մինչ այդ Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզպետները ԲՀԿ-ից էին): 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ