News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Գերակա շահի զոհ դարձած՝ Եկմալյան փողոցի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կառավարության շենքի մոտ աղաղակներով արձագանքեցին, երբ Կառավարության դիմումների ու նամակների վարչության պետ Անդրանիկ Ղազարյանը նրանց թույլ չտվեց Կառավարության շենքում մասնակցել «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչների եւ Կառավարության ներկայացուցիչների հանդիպմանը:

Եկմալյան 6-14 հասցեների բնակիչները «Տոնուս»-ից խաբված բնակիչների հետ մտան կառավարության շենքի ընդունարան, սակայն Անդրանիկ Ղազարյան ասաց, որ նախորդ անգամ իրենց արդեն ընդունել են Կառավարությունում, ինչին բնակիչները բղավոցներով պատասխանեցին, որ նախորդ հինգշաբթի ոչ թե իրենք, այլ Բուզանդի բնակիչներն են մասնակցել կառավարության շենքում հանդիպմանը: Բնակիչները հավաքվեցին հանդիպումների սենյակի դռան մոտ, փորձեցին մտնել, սակայն չկարողացան:

«Թողեք` մտնեք ներս, մենք չենք հանդիպել վարչապետի հետ, «Տոնուս»ի հարցը կարա լուծվի, մերը՝ չէ՞: Խաբում ես մեզ, Ղազարյան, ամեն անգամ փափուկ բարձ ես դնում: Էդ «Տոնուս»ն էդ ո՞վ դառավ՝ 8 տարի ա՝դրսում ենք, «Տոնո՞ւս» ես բավարարում: Դռան հետեւը մի պախկվի, խաբեբա: Վախեցար մեզ ընդունես: Երեւի տոնուսը փող ա տվել»,-բղավում էին բնակիչները:

Բնակիչներից ոմանք սկսեցին ձեռքերով հարվածել փակ դռանը եւ վանկարկել՝ «խաբեբա Ղազարյան», «վախկոտ Ղազարյան»:

Այս պահին Եկմալյանի բնակիչները Կառավարության շենքի ընդունարանում են, պահանջում են, որ  իրենց նույնպես ընդունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ