News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բրյուսելում հիվանդանոց է տեղափոխվել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադասը, որտեղ նա գտնվում էր ԵՄ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Քրիստոդուլիդիսին:

Նախագահը նիստերին չի մասնակցի, բայց իր ելույթը կուղարկի գրավոր:

Գործակալությունը հայտնում է, որ նախագահին հոսպիտալացրել են քթից չդադարող արյունահոսության հետեւանքով, ինչն ամենայն հավանականությամբ բարձր զարկերակային ճնշման հետեւանք էր: Հիվանդանոցում Անաստասիադասը կմնա երկու օր:

Գագաթաժողովին Կիպրոսի նախագահը պետք է ԵՄ գործընկերներին հասցներ Կիպրոսի դիրքորոշումը երկրի բացառիկ տարածք Թուրքիայի հետախուզական նավի առնչությամբ: Տվյալ քայլը Կիպրոսի իշխանությունները դիտարկում են որպես ԵՄ անդամի ինքնիշխան իրավունքների կոպիտ խախտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ