Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Նովոսիբիրսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1967 թ. ծնված Արշակ Շ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի մեղադրանքով: