News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես մտադիր չեմ բացահայտել վաղվա հանրահավաքի հետ կապված բոլոր գաղտնիքները, իրադարձությունների զարգացումը ձեզ կհուշի վաղվա օրակարգը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին՝ խորհրդարանական եռյակի վաղվա հանրահավաքին արդյոք անակնկալներ սպասվո՞ւմ են:

«Վաղը կներկայացվի գործողությունների ծրագիրը, ելույթ կունենա Գագիկ Ծառուկյանը եւ ամեն ինչ պարզ կդառնա», - հավաստիացրեց Մելքումյանը՝ հավելելով, որ դեռեւս հայտնի չէ հաջորդ հանրահավաքի ամսաթիվը, խորհրդարանական եռյակն այդ հարցը դեռ չի քննարկել:

Ինչ վերաբերում է իշխանությունների հետ բանակցություններ վարելու հարցին, եթե Ազատության հրապարակում հավաքվի ժողովրդի հոծ զանգված, ապա Մելքումյանի խոսքով՝ բանակցություններ վարելու համար պարտադիր չէ հոծ զանգավածի առկայությունը. «Իշխանությունների հետ բանակցություններ վարելու հնարավորությունը պայմանավորված կլինի մի շարք գործոններով: Իհարկե, կարեւոր է՝ քանի մարդ կհավաքվի՝ 5000, թե՞ 50 հազար: Տվյալ պահին խորհրդարանական եռյակը իշխանությունների հետ բանակցություններ չի վարում: Մենք պետք է պատշաճ բանակցություններ վարենք իշխանափոխության եւ կառուցվածքային փոփոխությունների հասնելու համար»: Նա նաեւ նշել է, որ պատկերացում չունի լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի մասին, որ եռյակը մարդկանց մարզերից տաքսիներով է բերելու:

Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 24-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա խորհրդարանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») համատեղ հանրահավաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ