Երեւանի Մամիկոնյանց եւ Վրացական փողոցների խաչմերուկում, hոկտեմբերի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին, որից հետո՝ Վրացական փողոցի թիվ 21/7 հասցեի պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միթսուբիշի»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: