News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիան իր մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող պայմանավորվածությունները իրացնելու ուժ չգտավ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը հիշեցրեց, որ դեռ 5 տարի առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ մեկնարկեց գործընթաց, որն ավարտվեց հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը, բոլոր հարցերի շուրջ շփվելու հնարավորության ստեղծմանն ուղղած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ:

Թուրքիան իր միջազգային հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրված արձանագրությունները վավերացնելու եւ պայմանավորվածությունները իրականացնելու ուժ չգտավ, փաստեց արտգործնախարարը: «Միջազգային հարաբերությունների կարեւորագույն սկզբունքը ձեռքբերված պայմանավորվածությունների նկատմամբ հարգանքն է: Թուրքիան չկարողացավ հարգանք դրսեւորել ստորագրված համաձայնությունների նկատմամբ: Այսպիսով, գնդակը թուրքական կողմի դաշտում է», - փաստեց նախարարը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա Հայաստանը պատրաստ է  քայլել համանախագահների կողմից առաջարկված լուծմանն ընդառաջ: «Ադրբեջանի կողմից նման պատրաստակամության մասին մենք դեռ չենք լսել: Ուստի այստեղ եւս գնդակը նրանց կողմի դաշտում է», -եզրափակեց Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ