News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսական ապրանքների մանր առեւտուրը նախկինի պես ազատված է ավելացված արժեքի հարկից եւ շրջանառության հարկից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարել է Ֆինանսների նախարար Վախթանգ Միրումյանը:

Նա հիշեցրել է, որ բացառապես գյուղատնտեսական առեւտրով զբաղվողներն ազատվում են շրջանառության հարկից, ինչը բխում է «Շրջանառության հարկի մասին» օրենքից:

«Բացառապես գյուղատնտեսական ապրանք արտադրող եւ վաճառող սուբյեկտները ԱԱՀ վճարողներ են, բայց միայն այն դեպքում, երբ անցնում են տարեկան շրջանառության 58,35 մլն դրամի շեմը: Մանր առեւտրականները չեն վճարում ոչ ԱԱՀ, ոչ էլ շրջանառության հարկ»,-ասել է նա:

Փոխնախարարը ընդգծել է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 1-ից, չեն վերաբերում նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ