News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իշխող կուսակցությունը խուճապի է մատնվել խորհրդարանական արտահերթ նիստեր հրավիրելու ընդդիմության ստացած հնարավորության պատճառով, եւ դա կանխելու համար սկսել է ԱԺ բերել կառավարության ներայացրած անհետաձգելի քննարկման ենթակա օրինագծերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ որպես օրինակ, մատնանշելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կառավարության նախագիծը։

Զուրաբյանի խոսքով՝ ՀՀԿ-ն այնքան է շտապել այս օրինագիծը ԱԺ քննարկման ներկայացնելու հարցում, որ նախագծերի փաթեթը խախտումներով է ներկայացրել. ԱԺ կանոնակարգի համաձայն՝ առաջադրվող օրենքի նախագծի հետ այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխությունների նախագծեր ներկայացնելու փոխարեն կառավարությունը ԱԺ է բերել օրենքի այդ նախագծի հետ որեւէ կապ չունեցող նախագծեր։

«Դուք  բերել եք օրինագծեր, որոնք ոչ մի կապ չունեն սահմանամերձ շրջաններին արտոնություններ տալու օրինագծի հետ եւ վերաբերում են ամբողջ Հայաստանում, ֆինանսական, հարկային օրենքներին»,- ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ դրանով իշխող կուսակցությունը խախտել է Պաշտպանության նախարարի, ապ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը վեց խմբակցությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը։

Անհետաձգելի քննարկման ենթական՝ սահմանամերձ տարածքների արտոնությունների մասին օրինագիծը, ըստ Զուրաբյանի, նպատակ ուներ կանխել կառավարման ճգնաժամի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնած արտահերթ քննարկումը հոկտեմբերի 24-ին կայանալիք եռյակի հանրահավաքից առաջ։

«Դուք կցեցիք բոլոր այս օրինագծերը, որ խափանեք մեզ: Ու մեկ էլ պարզվում է՝ ինչ-որ ֆանտաստիկ ակտիվություն է ցուցաբերում մեծամասնությունը: Մենք էլ ձեզ մոտ ունենք լրտեսներ, գիտենք՝ ոնց եք հարցեր կազմել ու ով ինչ է ասել»,-  ասաց Զուրաբյանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չկարողացավ անտարբեր մնալ լրտեսների մասին Զուրաբյանի հայտարարությանը եւ կոչ արեց հարգանքով խոսել գործընկերների մասին։

«Այստեղ լրտեսներ չկան, պարոն Զուրաբյան։ Եթե դուք շատ եք շփվել լրտեսների հետ, դա ձեր խնդիրն է: Լրտեսներ փնտրեք ձեր շրջապատում: Իսկ  ինչ վերաբերում է վախերին, հա, վախեցած ենք, չի՞ երեւում մեր դեմքերից՝ ինչքան վախեցած ենք»,- ասաց Շարմազանովը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ