News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն:

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի եւ վաճառքի կներկայացվեն Դրախտիկի եւ Հադրութի շրջանի եւս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաեւ արցախյան խոհանոցի այլ ուտեստներ:

Փառատոնին կներկայացվեն նաեւ արցախյան մշակութային արժեքների, ավանդական արհեստների եւ կենցաղի ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով ու ժողովրդական երգ ու նվագով հանդես կգան Հադրութի «Դիզակ» համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից:

Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժեւորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաեւ բնության բարիքներից օգտվելու՝ հադրութցու բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաեւ մշակութային ժառանգության, մասնավորապես, ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի եւ ենթաբարբառների պահպանման եւ հանրահռչակման նպատակ ունի:

«Արցախյան թթվի փառատոն»-ի կազմակերպիչներն են՝ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հադրութի շրջվարչակազմը:

Փառատոնի մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ