News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է 2-րդ բանակային զորամիավորման կողմից իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում անցկացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները: Նիստը ղեկավարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Բանակային զորամիավորման հրամանատարի հաշվետվության լսումներին ներկա էին նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի տեղակալներ, վարչությունների եւ առանձին բաժինների պետեր, զորամասերի հրամանատարներ եւ այլք։

Ողջունելով ներկաներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է նմանաբնույթ հաշվետվությունները, քանի որ միայն անցած ուղու վերանայման եւ համակողմանի վերլուծության դեպքում կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուրվագծել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Ներկայացնելով զորամիավորման գործունեության արդյունքները` բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են զորամիավորմանը ենթակա զորամասերի մարտական պատրաստականության բարձրացմանը միտված մի շարք պլանային եւ արտապլանային միջոցառումներ, ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները« ճամբարային հավաքներն ու դաշտային ելքերը: Այդ ամենից զատ` հանկարծակի ստուգումների միջոցով պարբերաբար  ստուգվել է զորամասերի եւ ենթակա զինանձնակազմի պատրաստականությունը: Ամփոփելով զեկույցը՝ Պողոս Պողոսյանն անդրադարձել է նաեւ պաշտպանության նախարարի եւ ԶՈւ ԳՇ պետի հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Խորհրդակցության ավարտին Սեյրան Օհանյանը մատնանշել է շտկման կարիք ունեցող խնդիրներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Ամենաշատ