News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Եվրոպական Միություն մուտք գործելու գործընթացը տարիներով ձգձվում է: Այդ մասին հինգշաբթի պաշտոնական այցով Լատվիայում գտնվող Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է լրագրողներին՝ իր լատվիացի գործընկեր Անդրիս Բերզինշի հետ հանդիպման արդյունքների հիման վրա:

Նրա խոսքով՝ Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցելու սպասումն ու բանակցությունները շարունակվում է մոտ 50 տարի: «Կարծում եմ, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ համար պետք է ռազմավարական լուծում լինի: Թուրքիան ԵՄ ձգտում է ոչ թե իր բարեկեցությունը բարելավելու համար, այլ նրա համար, որպեսզի միանա գլոբալ արժեքներին, որոնք ներկայացնում է ԵՄ-ն»,- նշել է նա:

«Այդ տարիների ընթացքում մենք զգացել ենք շատ երկրների աջակացությունը, այդ թվում նաեւ Լատվիայի, սակայն ԵՄ կառույցն այնպիսին է, որ բանակցությունները հնարավոր չէ սկսել, եթե դեմ է թեկուզ մեկ պետություն: Մենք վստահ ենք, որ ԵՄ Խորհրդում Լատվայի նախագահության շրջանում առաջընթաց կգրանցվի»,- նշել է թուրք առաջնորդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշն իր կողմից նշել է, որ հանրապետությունն առաջվա պես պաշտպանում է Թուրքիայի ԵՄ ինտեգրացումը: «ԵՄ Խորհրդում Լատվիայի նախագահությունը 2015թ.-ի առաջին կեսին հնարավորություն կտրամադրի ԵՄ եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ամրապնդման նոր տարրերի որոնման համար: Նախագահության ընթացքում Լատվիայի առաջնահերթությունների թվում է ԵՄ համագործակցությունն Արեւելյան գործընկերության եւ Կենտրոնա-ասիական տարածաշրջանի երկրների հետ»,- նշել է լատվիական պետության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
Ամենաշատ