News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու առաջարկ չի արվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանը:

Նա նշեց, որ շարունակում է պաշտոնավարել որպես քաղաքապետ եւ իրեն մարզպետ նշանակելու առաջարկ, քննարկում չի եղել:«Դեռ ոչ մի բան չի եղել, առաջարկ չի եղել, ես իմ աշխատանքին եմ, այդ հարցը ես չեմ որոշողը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե ինքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականն է, քաղաքապետն այսպես հակադարձեց. «Դե ես Սարգսյան եմ, ի՞նչ կապ ունեմ իր հետ, որեւէ բարեկամական կապ չկա, ազգական չենք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նրա հետ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունենալուն, Հարություն Սարգսյանն ասաց, որ «մեր վարչապետն է, ճանաչում ենք այնքանով, որքանով մեր երկրացի է»:

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, թե Կառավարության որոշմամբ, երեկ աշխատանքից ազատվել է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Իշխանական կուլիսներում քննարկվում է Վայոց ձորի նոր մարզպետի թեկնածուի հարցը: Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ հիմնականում քննարկվում է Վայքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի թեկնածությունը»։

Տպել
Ամենաշատ