Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն օրերս Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 1/9 շենքի բակից բերման են ենթարկել 37-ամյա Հրանտ Վ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 2 ներարկիչ` լցված դարչնագույն հեղուկով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հրանտ Վ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «Բենզոլ» տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, որը պահել է իր օգտագործման համար:
Նույն օրը ոստիկանները բերման են ենթարկել նաեւ 39-ամյա Նիկոլայ Խ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ներարկիչ` դարչնագույն հեղուկով:
Նիկոլայ Խ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «Բենզոլ» տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, որը պահել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: