News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում 2007-2013 թթ. հանրապետություն են ներկրվել 1881 գլուխ շվից, սիմենթալ եւ հոլշտին ցեղերի տոհմային երինջներ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 64 տնտեսավարող սուբյեկտների:

Գյուղանխարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է ՀՀ ներկրել համաշխարհային ճանաչում ունեցող կաթնատու` հոլշտին եւ կաթնամսատու` շվից եւ սիմնեթալ ցեղերի տոհմային երինջներ, դրանցից ձեւավորել տոհմային նախիրներ եւ տեղում սերունդ ստանալու միջոցով կազմակերպել այդ ցեղերի վերարտադրությունը:

Ծրագրի արդյունավետությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով`

1. Հանրապետությունում ձեւավորվել են բարձր մթերատու եւ տոհմային հատկանիշներ ունեցող կենդանիներով համալրված տավարի նախիրներ, որոնցում կովերը ցուցաբերում են 5000 կգ եւ ավելի կաթնատվություն («Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Ագրոհոլդինգ» ՍՊԸ, «Վամաքս» ՍՊԸ, Պավել Գուսեւի, Կարեն Պողոսյանի, Պետիկ Պետրոսյանի ֆերմերային տնտեսություններ եւ այլն): Մինչդեռ խորհրդային տարիներից սկսած մինչեւ կենդանիների ներկրումը հանրապետությունում կաթնատվության նման ցուցանիշ ոչ մի տնտեսություն չի ունեցել:

2. Ստեղծվել են ներկրված ցեղերի տեղական վերարտադրությունը կազմակերպելու հնարավորություն ունեցող մեկ տասնյակից ավելի տոհմային տնտեսություններ, որոնցից երեքը («Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Ագրոհոլդինգ» ՍՊԸ, «Վամաքս» ՍՊԸ) իրականացնում են լիարժեք տոհմային հաշվառում եւ կենդանիների համալիր գնահատում` բոնիտավորում, ինչը հնարավորություն է ընձեռում այդ ընկերություններին վաճառել նաեւ իրնեց տնտեսությունում ստացված տոհմային երինջները:

3. Կազմակերպվել են կերակրման եւ խնամքի գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, խմբակային մեքենայական կթի եւ մեքենայացված արտադրական համակարգեր ունեցող 20 տնտեսություններ` ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքում («Վամաքս» ՍՊԸ) եւ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում («Ագրոհոլդինգ» ՍՊԸ), որոնք եզակի են մեր տարածաշրջանում, հանդիսանում են ցուցադրական տնտեսություններ եւ կարող են իրենց փորձը փոխանցել այլ տնտեսություններին:

Ծրագրի շրջանակներում եվրոպական երկրներից ներկրված տոհմային երինջները ցուցաբերել են բարձր մթերատվություն եւ հաջողությամբ հարամարվել տեղի բնակլիմայական պայմաններին: Այս արդյունքները հնարավորություն են ընձեռել Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում հիմնել ժամանակակից խոշոր տավարաբուծական համալիր, որը նախատեսված է 350 գլուխ ֆլեկֆի ցեղատեսակի կաթնամսատու կով եւ 150 գլուխ երինջի համար: Աշխարհահռչակ շվեդական «ԴեԼավալ» սարքավորումներով հագեցած համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին:

Ծրագրի գլխավոր ձեռքբերումը ՀՀ-ում համաշխարհային ճանաչում ունեցող` հոլշտին, շվից եւ սիմենթալ ցեղերի գենոֆոնդի ձեւավորումն է եւ այդ ցեղերի տեղական վերարտադրության կազմակերպումը, ինչը թույլ կտա ինչպես մաքուր բուծման միջոցով բազմացնել այդ կենդանիները, այնպես էլ այդ ցեղերի գենոֆոնդն օգտագործել մեր տեղական` կովկասյան գորշ ցեղի տոհմային եւ մթերատու հատկանիշները կատարելագործելու համար: Ներկայումս ՀՀ-ում ներկրված կենդանիներից եւ դրանց սերնդից տարեկան ստացվում են շուրջ 1500 գլուխ բարձրարժեք հորթեր, որոնց մի մասով տնտեսավարող սուբյեկտները կազմակերպում են իրենց նախիրների վերարտադրությունը, իսկ մյուս մասը վաճառում հանրապետության այլ ֆերմերային տնտեսություններին` տոհմասելեկցիոն աշխատանքներում օգտագործելու համար:

 Ծրագիրը շարունակվում է: 2014 թվականի տոհմային երինջների ձեռքբերման  գործընթացը սկսվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ