News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատյան Հայրապետական թեմի հրավերով Երեւան ժամանած Տավուշի մարզի Ճամբարակ գյուղի կիրակնօրյա դպրոցի երեխաների համար Երեւանի քաղաքապետարանն անակնկալ էր պատրաստել: «Երեւան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղով ճամբարակցի փոքրիկները շրջել են Երեւանում:

Սահմանամերձ այս գյուղի երեխաներից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաք այցելել, իսկ «Երեւան Սիթի Տուր»-ի երկհարկանի հարմարավետ ավտոբուսով երկժամյա զբոսանքը մայրաքաղաքում փոքրիկներին մեծ ուրախություն է պարգեւել: Դպրոցականները խոստովանել են, որ կարճ ժամանակահատվածում Երեւանի գրեթե բոլոր տեսարժան վայրերը դիտելն իրենց համար մեծ անակնկալ է դարձել:

Զբոսանքի ավարտից հետո երեխաներն անթաքույց բարձր տրամադրությամբ վերադարձել են հարազատ Ճամբարակ:

Տպել
Ամենաշատ