News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների հրազենային վնասվածք հասցնելու համար կալանավորված, ապա ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկված Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը:

«Պահանջում ենք վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը, հարուցված քրեական գործը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը: Իսկ Հատուկ քննչական ծառայությունն էլ կարճեց գործը, որովհետեւ Հայկ Կյուրեղյանը քաղաքական ակտիվություն ունեցող մարդ է, իսկ նրան ծեծողները՝ ոստիկանները: Զարմանալի ոչինչ չկա, միշտ էլ այսպես է եղել»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանն իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ դիմում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որից հետո ՀՔԾ քննիչը նրանից գրավոր հաղորդում ու բացատրություններ էր վերցրել դեպքի առնչությամբ: Ըստ Հայկ Կյուրեղյանի՝ իրեն մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկանական բաժանմունքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ