News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է բացասական եզրակացություն տա բնապահպանական փորձաքննության ներկայացված «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծին: Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղարկված «ԷկոԼուր»-ի կարծիքում:

Նշենք, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, Երևանի Սունդուկյան 23/100 հասցեում, տեղի կունենան «ԱՏ Մետալս» ՍՊԸ-ի կողմից բնապահպանական փորձաքննության ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու արդյունահանման աշխատանքային նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:

Նախագծում ոչ մի խոսք չկա այն մասին, որ հանքավայրի 60%-ը գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի տարածքում: Հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության տարածքը կազմում է 320.8 հա, որից 186.4 հեկտարը` «Արեւիկ» ազգային պարկի տարածքում է: Դա հակասում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պահանջներին:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի`

• 2-րդ կետի ը ենթակետով ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երեւակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը,

•  3-րդ կետի ը ենթակետով Ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում է ընդերքի շահագործումը պայթեցման միջոցով,

• 3-րդ կետի թ ենթակետով` հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը:

«ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության եւ օգտագործման բնագավառում պետական ծրագրի» համաձայն` «Արեւիկ» ազգային պարկում կա ՀՀ Կարմիր գրքում գրանցված 24 բարձրակարգ բույս, 32 անողնաշարավոր եւ 28 ողնաշարավոր կենդանի:

Հանքավայրի շահագործման դեպքում կխախտվեն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածը, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ րդ հոդվածը եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը:

Չնայած այս հանգամանքին, հանքավայրի տարածքում տարվում են աշխատանքներ: «Հանքավայրի տարածքում նախապատրաստական աշխատանքներն են գնում ուսումնասիրման լիցենզիայի շրջանակներում: Այնտեղ իրականցվում են 5000 տոննայի փորձարարական քանակության նախապատրաստական աշխատանքները և նրա արդյունահանման փորձարարական աշխատանքները»,- սույն թվականի օգոստոսի 21-ին Մեղրասարի նախագծի հասարակական լսումների ժամանակ ասաց «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Մեժլումյանը: Այսպիսով, «Ատ Մետալս» ՍՊԸ-ի կողմից արդեն իսկ խախտվել են վերոնշյալ օրենքների դրույթները, ինչի համար ընկերությունը պատասխանատվության չի ենթարկվել:

Հանքավայրն աշխատելու է տարին 305 օր, եւ ամեն օր իրականացվելու են պայթեցման աշխատանքներ` շրջակա միջավայր արտանետելով վնասակար նյութեր: Ըստ նախագծի` բացահանքի 50 000 տ/տարի արտադրողականության դեպքում արտանետումների ընդհանուր քանակը կկազմի 252.687 տ/տարի, որից 82.15 տ/տարի պայթեցման աշխատանքներից:  Ինչպես եւ մյուս հանքավայրերի շահագործման նախագծերում, փոշու մեջ տոքսիկ նյութերի եւ ծանր մետաղների պարունակությունը նշված չէ` չնայած որ հենց դրանք են անդառնալի վնաս պատճառում շրջակա միջավայրին` ջրային ռեսուրսներին, հողերին, մարկանց առողջությանը:

Հանքավայրը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում, սակայն նախագծում ոչինչ նշված չէ, թե երկրաշարժի դեպքում ինչ միջոցառումներ են իրականացվելու` վնասը նվազեցնելու համար եւ որտեղից է գումար վերցնելու այդ միջոցառումների համար:

Նախագծում նշված է, որ կենցաղային կեղտաջրերի համար նախատեսված է 25 խմ ծավալով բետոնե լցարան, որտեղից կեղտաջրերը աղբահան մեքենայով պարբերաբար (ամիսը մեկ) տեղափոխվելու են մոտակա մաքրման կայան: Նշված չէ, թե ինչ մաքրման կայան է տեղափոխվելու եւ նշված չէ, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում վթարի դեպքում: Ընդհանրապես Հայաստանի մաքրման կայանները կատարում են մեխանիկական մաքրում, այլ ոչ քիմիական: Նախագծի համաձայն` լցարանից  մաքրման կայան տեղափոխվող կեղտաջրերում աղտոտող նյութերի քանակը կազմելու է  տարեկան 176.6 կգ: Հնարավոր վթարի կամ արտահոսքերի դեպքում այդ նյութերը հայտնվելու են շրջակա միջավայրում եւ Մեղրի գետում, որի ջրով տեղի համայնքները ոռոգում են իրականացնում:

Նախագծում գնահատված չեն ոչ բուսական եւ կենդանական աշխարհի վրա, ոչ Մեղրի գետի վրա հանքավայրի ազդեցության ռիսկերը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ