News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կիեւում Ուկրաինայի Հայերի միության կրթության կոմիտե կստեղծվի, այդ մասին հայտնում է ուկրաինական «Անալիտիկա» պորտալը:

Աղբյուրը փոխանցմամբ՝ նման որոշում է ընդունվել Կիեւում կայացած մանկավարժական ֆորումի ընթացքում:

Նոր կոմիտեն կիրակնօրյա դպրոցների եւ ֆակուլտատիվ դասարանների համար կհամակարգի հայերենի ուսուցման ծրագրերը: Ինքնուսուցման համար պատշաճ պայմաններ ստեղծելու համար համաժողովի մասնակիցները առաջարկել են նոր տեխնոլոգիաներ մշակել եւ ներդնել:

Ինչպես նշել է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, կազմակերպության աշխատանքի հիմնական ուղղություններից են հայկական դպրոցների, դասարանների եւ մանկապարտեզների բացումը, դասագրքերի ու գրքերի հրապարակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ