News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կիեւի հեղաշրջումից հետո Վիկտոր Յանուկովիչը որոշ ժամանակով գտնվում Ղրիմում, որտեղ ժամանել է ռուսական միջնորդությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով այդ մասին հայտարարել է «Վալդայ» բանավեճի ակումբի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում:

«Չեմ թաքցնի, որ մենք օգնել ենք նրան Ղրիմ տեղափոխվել, եւ նա դեռ մի քանի օր այնտեղ էր գտնվում: Այդ ընթացքում Ղրիմը դեռ Ուկրաինայի մաս էր կազմում, սակայն քանի որ Կիեւում իրադարձությունները շատ արագ ու բուռն էին զարգանում, նման պայմաններում Կիեւ վերադառնալն արդեն անիմաստ էր»,- աղբյուրը մեջբերում է Պուտինի խոսքերը:

«Լայն հասարակայնությունը տեղյակ չէ, որ այնտեղ սպանություններ են եղել, մարդկանց ողջ-ողջ այրել են: Մտել են Ռեգիոնների կուսակցության գրասենյակ, տեխնիկական աշխատակիցներին սպանել ու նկուղում ողջ-ողջ այրել»,- հաղորդել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Յանուկովիչն այնուհետ դիմել է խնդրանքով, որպեսզի իրեն Ռուսաստանի տեղափոխեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ