News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Խորհրդարանական ոչ իշխանական եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») հոկտեմբերի 24-ի հանրահավաքին հաջորդած երթն ավարտվեց Ազատության հրապարակում առանց 3 կուսակցությունների առաջնորդների։ Վերջինները երթի մեկնարկից կարճ ժամանակ անց հեռացել էին։ (ֆոտոռեպորտաժ)

Երթի մասնակիցները Մաշտոցի, Ամիրյան փողոցներով քայլեցին դեպի  Հանրապետության հրապարակ, այնուհետեւ Նալբանդյան եւ Թումանյան փողոցներով վերադարձան  Ազատության հրապարակ։

ՀԱԿ խմբակցության Լեւոն Զուրաբյանը, ամփոփելով հանրահավաքը, ասաց, որ այսօր Ազատության հրապարակում կայացվել է իշխանափոխության ընթացքի մասին որոշում երեք ուժերի եւ ժողովրդի կողմից։

«Այսօր բոլորս սպասում էինք Գագիկ Ծառուկյանի վճռական խոսքին, եւ եկեք բոլորս արձանագրենք, որ այդ խոսքը հնչեց։ Մենք այս պրոցեսը չենք ձգձգելու, ոչ ոք դանդաղկոտություն ցույց չի տալու։ Մեր երեք ուժերի միասնական դիրքորոշումը Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ կամ լինելու է սահուն իշխանափոխություն եւ դրանից հետո արտահերթ ընտրություններ,  կամ ժողովրդի կամքը կպարտադրվի համաժողովրդական շարժման պնդմամբ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ հետագայում հնարավոր են նաեւ նստացույցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ