Հոկտեմբերի 23-ին Արցախի պողոտայում գտնվող «Հատիս» ռեստորանային համալիրին կից ամայի տարածքում երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկութուններով, նրա դեմքի հատվածում քերծվածքներ են եղել:
Տղամարդու մահվան պատճառները դեռ հայտնի չեն, ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: