Չինաստանի ածխահանքում վթարից զոհվել է 16 մարդ, եւս 11-ը վիրավորվել են, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի Սինցզյան նահանգի ածխահանքում վթար է տեղի ունեցել, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշվել է, որ վթարի հետեւանքով հանքում արգելափակված է մնացել շուրջ 20 աշխատող: