Վիետնամի ոստիկանությունը ֆինանսական խախտումների կասկածանքով կալանվորել է երկրի ամենահայտնի մեծահարուստներից մեկին:
Կառավարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Ocean բանկի հիմանդիր եւ նախագահ Հա Վան Տամային կասկածում են վարկավորման կանոնների խախտումների մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին ամիսների ընթացքում Վիետնամում մի շարք խոշոր բանկիրներ են ձերբակալվել: Նրանք մեղադրվում են դեֆոլտի սահմանին գտնվող ընկերություններին ռիսկային վարկերի տրամադրելու մեջ, ինչը անվերադարձելի պարտքերի առատության պատճառով վնասում է երկրի ֆինանսական համակարգը: