News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աբխազական երկաթուղու բացումը, առաջին հերթին, շահավետ է Վրաստանի համար, եւ ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական տեսակետից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ջավախքի հայ, «Միացյալ Ջավախք» քաղաքական շարժման առաջնորդ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:

Նրա խոսքով՝ երբ Հայաստանում Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից հնչեց հայտարարությունն այն մասին, որ վրացական կողմը պատրաստ է բացել երկաթգիծը, ընդամենը մի քանի օր անց տեղեկությունը Թբիլիսիում հերքվեց: «Մեզ հաջողվեց ճշտել, որ դա տեղի է ունեցել ադրբեջանական իշխանությունների ճնշման հետեւանքով: Սակայն այնուհետ մենք մեր կողմից պահանջեցինք, որպեսզի երկաթգիծը բացվի: Սա բխում է Վրաստանի շահերից, ով այսօր չունի այնքան ռեսուրս, որպեսզի իրեն նման շքեղություն թույլ տա եւ հանուն Ադրբեջանի շահերի չբացի այդ երկաթուղին»,- ընդգծել է Վահագն Չախալյանը:

Վրացական իշխանությունների ներկայացուցիչները, հավելեց նա, մասնավոր զրույցների ժամանակ հայտարարում են, որ կողմ են երկաթուղու բացմանը, եւ ոչ մյուս կողմը(նկատի է առնվում ռուսական կամ աբխազական կողմը՝ խմբ.) չի ցանկանում: «Երկու կողմերը հայտարարում են, որ պատրաստ են բացել երկաթուղին, նշանակում է, խնդիրը պետք է լուծվի»,- կարծիք հայտնեց Վահագն Չախալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ