News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆիննական Valio կոնցեռնը հերքում է կաթնաշաքարից զերծ կաթում հակաբիոտիկների առկայության հնարավորությունը: Այս մասին «Յուլե» հեռուստաընկերությանը հայտնել է ընկերության ներկայացուցիչ Պիա Կոնուտենը: «Մենք հանգամանորեն ուսումնասիրում ենք հակաբիոտիկները: Որակի հանդեպ մեր վերահսկողության շնորհիվ կաթում կամ պանրում դրանց ի հայտ գալն ուղղակի անհնար է»,-  ասել է նա:

Կոնուտենի խոսքով՝ ֆիննական ընկերությունը չի ստացել իր արտադրանքի նմուշները ստուգող  ռուսաստանցի մասնագետների եզրակացությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մոսկվայում «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտնել էր, որ Ֆինլանդիայից ներկրվող կաթնաշաքարից զերծ կաթը կարող է արգելվել՝ Valio-ի արտադրանքում հակաբիոտիկներ հայտնաբերելու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ