News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ քույր եւ բարեկամ քաղաքների միջեւ համագործակցության ծրագրի շրջանակում վարչական շրջանների միջեւ գործընկերային կապերին եւ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել աշխատանքային այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում գտնվող մայրաքաղաքի Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի եւ Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը: Կողմերը քննարկել են վարչական շրջանների միջեւ գործընկերային կապերի ընդլայնման ներուժն ու նախանշել այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ արդեն մոտ ապագայում առավել գործնական քայլեր կձեռնարկվեն: Հրայր Անտոնյանն ընդգծել է, որ  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ կարեւորում է  նմանատիպ  հանդիպումները գործընկերային կապերի ամրապընդման եւ ընդլայնման համատեքստում:

Այցի շրջանակում տեղի ունեցել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական մասում հայկական խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությունը:

Այն, ի դեպ, առաջին խաչքարն է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում եւ, ինչպես նշել են բացման հանդիսավոր արարողության մասնակիցները, այն ինքնատիպ ուխտատեղի կդառնա հատկապես տեղի հայության համար: Խաչքարի բացման պատիվը վերապահվել է Վասիլեօստրովսկի վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովային եւ  Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այգին, որտեղ տեղադրվել է խաչքարը,  շուտով կվերանվանվի ու կկոչվի Երեւանյան, իսկ խաչքարի հարեւանությամբ արդեն հաջորդ տարի կտեղադրվի մեծն Կոմիտասի հուշարձանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին
Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են...
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Ամենաշատ