News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին հետազոտությունները, որոնք անցկացրել են Բլումբերգի դպրոցի մասնագետները, ցույց է տվել, որ ամերիկյան ռեստորանների շատ խոշոր ցանցեր կրճատում են կալորիաների քանակն իրենց ուտեստներում: Ընդ որում անում են դա միանգամայն կամավոր: Մասնավորապես, հաստատությունները սննդամթերքների ու ըմպելիքների նոր տեսակներ են ներմուծքում, որոնք միջինը 60-ով պակաս կալորիա են պարունակում, քան դրանց ավանդական նմանատիպ օրինակները: Եթե սպառվող կալորիաների միջին թիվն ամեն այցելությամբ նվազի 60-ով, ապա ճարպակալման դեմ պայքարը կարող է արդյունք տալ, համարում են գիտնականները, հայտնում է «Kedem»-ը:

Հետազոտության ընթացքում նրանք դիտարկել են ամերիկյան ռեստորանների 100 խոշոր ցանցերից 66-ի ճաշացանկը 2012 եւ 2013 թվականների համար: Մասնագետները հայտնաբերել են, որ ամենից շատ կալորիաները նվազել են այնպիսի անվանակարգերում, ինչպես հիմնական ուտեստներն են, ըմպելիքները եւ մանկական ճաշացանկը: «Դուք չեք կարող մարդկանց արգելե ֆասթ-ֆուդ ուտել, սակայն, առաջարկելով այցելուներին պակաս կալորիաներով ուտեստներ, հնարավոր է օգնել նրանց նվազեցնել կալորաների օգտագործումը՝ չստիպելով հրաժարվել նախընտրների ուտեստներից, ինչը միշտ շատ բարդ է,- նշում է հետազոտության հեղինակ Սարա Ն. Բլայխը:- Սա կարող է էապես ազդել ճարպակալման եւ բնակչության առողջության վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ